Թոշակառուն սպանել է իր 20 տարվա բախտագուշակին
Ռուսական Վոլգոգրադ քաղաքում թոշակառուն սպանել է բախտագուշակին, ում ծառայություններից օգտվում էր 20 տարի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Հետաքննության վարկածով 1997 թվականից սկսած մեղադրվողը պարբերաբար դիմել է տուժողին՝ էզոթերիկ ծառայությունների տրամադրման համար: Սակայն վերջին տարիներն նա սկսել է ամեն ինչում տուժողին մեղադրել», -հայտնել է տարածքային դատախազ Օլգա Տոկարևան:
Երբ տղամարդը հերթական անգամ եկել է բախտագուշակի մոտ, 13 անգամ հարված է հասցրել դանակով:
«Հետաքննության արդյունքում սահմանվել է, որ տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ և սպանությունը կատարել է խելագարության վիճակում: Ընդ որում՝ նա խոստովանություն է արել և պարզաբանել հանցագործության իրականացման պայմանները» -պատմել է Տոկորևան:
Այս առիթով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել է դատարան՝ մեղադրյալի հանդեպ պարտադիր բուժում անցկացնելու որոշման համար: