Մրայա Քերիին թալանել են
Գողերը մտել են ամերիկացի երգչուհի Մրայա Քերիի տուն և թալանել են երգչուհուն: Լոս Անջելեսի շինությունից հանել են 50 000 դոլարի իրեր, սակայն գողերը չեն տարել թանկարժեք իրեր: Այս մասին գրում է 24tv.ua-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Ոստիկանությունը կարծում է, որ գողերը շենք մտել են պատուհանից կամ վերին հարկի դռնից հոկտեմբերի 19-ին՝ գիշերը ժամը 3-ին, և անջատել են ազդանշանը:
Զրուցակիցը նշում է, որ հանցագործները չեն վերցրել երգչուհու զարդերից, սակայն գողացել են այնպիսի աքսեսուարներ, ինչպիսիք են պայուսակներ և ակնոցներ՝ 50 000 դոլարի արժողությամբ:
Հավելենք, որ ամռան վերջում երգչուհին էքսկուրսիա էր կազմակերպել և ցուցադրել զգեստապահարան: