Մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ. Մովսես Երեմյան
Life.panorama.am-ը հարցազրույց ունի դերասան Մովսես Երեմյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
- Մովսես, դուք դաշտում փորձ ունեք, սակայն Ձեր խաղընկերուհիները՝ կինն ու Ռոզա Ֆիլբերգը, չունեն նկարահանվելու փորձ: Միմյանց կարողանո՞ւմ եք հեշտ հասկանալ:
- Կինս ԱՄՆ-ում դերասանի վարպետություն է ուսումնասիրել, նա մասնագիտությամբ դերասանուհի է, պարզապես նկարահանվելու փորձ չուներ: Իր գիտելիքների շնորհիվ կարողանում է նաեւ կադրում իրեն ճիշտ դրսեւորել, հետեւաբար ոչ մի խնդիր չենք ունենում, նրա հետ շատ հեշտ է: Ռոզան էլ, ճիշտ է, որպես դերասանուհի փորձ չունի, բայց շատ աշխատասեր է ու ամեն ինչ անում է լավ արդյունքի համար: Երկուսի դեպքում էլ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում:
- Իսկ անհարմարություն կամ կաշկանդվածություն չե՞ք զգում կնոջ հետ խաղալիս, հատկապես, որ ֆիլմում կարծես թե Ձեր սիրային գիծը նրա հետ չի զրգանալու:
- Թե ֆիլմն ինչպես կզարգանա, ինքս էլ չգիտեմ: Սկզբում ես էլ էի կարծում, որ դժվար կլինի կնոջս հետ խաղալը, բայց ամեն իչ զարմանալի հեշտ է ստացվում: Կաշկանդվածություն չկա, երկուսս էլ կարողանում ենք նկարահանման հրապարակում մի կողմ թողնել անձնականը, բայց նաեւ միմյանց համար շատ ցավել եւ հոգ տանել: Ամեն ինչ հրաշալի է, ինչպես բոլոր հարցերում, մենք իրար շատ լավ ենք զգում ու հասկանում:
- Մովսես, ի դեպ, վերջերս լուրեր տարածվեցին, թե Աննան հղի է, եւ դուք պատրաստվում եք ծնողներ դառնալ: Այս մասով այդպես էլ մեկնաբանություն չեք տվել. Հերքում կամ հաստատում կանե՞ք:
- Հերքում եմ, մենք հիմա բալիկի չենք սպասում, բայց Աստծո կամոք, շատ կցանկանանք, որ դա լինի մեզ հետ: Այս պահին ավելի շատ կենտրոնացած ենք աշխատանքի վրա, սակայն, եթե արժանանանք այդ օրհնությանը, ամենաերջանիկը կլինենք:
Առավել մանրամասն` այստեղ.