Թուրքիայում թմրանյութերի վաճառքի մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են:
Թուրքական ոստիկանության կողմից արված հայտարարության համաձայն, իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների տնից հայտնաբերվել է 1023 գրամ փոշի և 138.44 գրամ խոտ հանդիսացող մարիխուաննա տեսակի թմրանյութ:
Ձերբակալվածները տեղափոխվել են Նեվշեհիրի փակ ռեժիմի բանտ: