Առաջին անգամ «Playboy»-ի «ամսվա աղջիկը» տրանսգենդեր կլինի (լուսանկար)
Առաջիկայում թողարկվելու է «Playboy» ամսագրի նոր համարը, որի շապիկին սեռափոխված տղամարդ է պատկերված լինելու: Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը բողոքել է այս համարի դեմ և պահանջում է, որպեսզի արգելվի համարի տարածումը երկրում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Հենց փաստը, որ շապիկին մարդ է, ով որոշ վիրահատական միջամտություններ է արել իր նկատմամբ, որոնց շնորհիվ նա սկսել է կնոջ հիշեցնել, արդեն շեղման պրոպագանդա է, ավանդական մեծամասնության հանդեպ անհարգալից ժեստ»,- նշել է պատգամավորը:
Տղամարդկանց համար նախատեսված «Playboy» հայտնի ամսագրի խմբագրությունը անոնսով ներկայացրել է, որ պատմության մեջ առաջին անգամ «ամսվա աղջիկը» կդառնա տրանսգենդեր: Այդ «պատվին» է արժանացել 26-ամյա ֆրանսիացի մոդել Ինես Ռաուն: