Բաշկորտոստանում դատել են հայերի ու ազգային այլ փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածող տղամարդուն
Բաշկորտոստանի դատարանը մեղադրական եղրակացություն է կայացրել հայերի ու այլ ազգային փոքրամասնությունների հանդեպ ատելություն տարածելու գործով։ Այս մասին հայտնում է Panarmenian.net-ը:
Մեղադրյալը «Վկոնտակտե» սոցիալական ցանցում խումբ էր ստեղծել, որտեղ այլազգիների դեմ ատելություն էր տարածում, ծայրահեղական կոչեր անելով։
Բացի ատելություն սերմանելուց, նա մեղադրվել էր նաև մարդկանց խմբի արժանապատվությունը վիրավորելու մեջ։
Մեղադրյալը դատապարտվել է 2 տարի պայմանական ազատազրկման ու 2 տարի փորձաշրջանի։