Գարեգին Բ-ն Բեռլինում հանդիպել է Գերմանիայի նախագահի հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը հոկտեմբերի 18-ին, Եվրոպայում Ռեֆորմացիայի 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում, Արևելյան ուղղափառ եկեղեցիների պետերի հետ պաշտոնական հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Այս մասին հաղորդվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգում:
Վեհափառը մասնավորապես իր գնահատանքն ու շնորհակալություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին և իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում հայ ժողովրդին սատարելու համար:
Նույն օրը Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Գերմանիայի Հայոց թեմի Բեռլինի հայ համայնքի հետ` Բեռլինի Լուիզըն եկեղեցում:
Վեհափառ հայրապետին ողջունել է թեմի առաջնորդ, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: