Մելանիա Թրամփը նմանակի է օգտագործում
Օրերս 71-ամյա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր տիկնոջ հետ հայտնվել է Սպիտակ տան դիմաց գտնվող խոտածածկի վրա, որտեղ լրագրողների հետ հանդիպում է անցկացրել:Սակայն հասարակության ուշադրությունը գրավում էր 47-ամյա Մելանիան, ով կանգնած էր մի փոքր հեռվում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել են հավաստիացնել, որ այդ կինը Մելանիայի նմանակն է եղել և իր քիթը դրված է եղել:
Կասկածները առաջացել են, քանի որ Մելանիան կանգնած է եղել դեմքը փակող ակնոցներով, լուռ և միայն մեկ-մեկ շարժել է գլխով:
Առաջինը այս մասին գրել է դերասանուհի Անդրեա Վագներ-Բարտոնը.
-Կարելի՞ է Իսկական Մելանիային, խնդրում եմ: Ինձ թվո՞ւմ է, թե զրույցի ժամանակ Մելանիայի նմանակն է կանգնած եղել:
Գրառումից հետո սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվ քննարկել Մելանիայի այս բացթողումը:
Թվիթթերում արդեն տարածվել է #fakemelania (կեղծ Մելանիա) հեշթեգը: