«Ազիզյաններ» սիթքոմի դերասանուհին անկեղծացել է
«Արմենիա Պրեմիումի» եթերում «Ազիզյաններ» սիթքոմի երրորդ եթերաշրջանն արդեն մեկնարկել է: Life.panorama.am-ի հետ զրույցում Ազիզյանների ընտանիքի մայրը՝ Ռուզանը, ում մարմնավորում է դերասնուհի Անի Լուպեն պատմել է, որ կարճատև դադարից հետո թիմը կարոտած է վերադարձել նկարահանումներին:
«Պետք է իսկապես, առանց անգամ փոքրիկ կեղծավորության խոստովանեմ, որ մենք բոլորս շատ էիք կարոտել մեր թիմը: Ընդունված է, որ դերասանները դրական են արտահայտվում իրենց թիմի մասին, քանի որ հակառակն ասել այնքան էլ ճիշտ չէ, բայց, անկեղծ, սա այդ դեպքը չէ: «Ազիզյաններ»-ում իսկապես ընտանեկան մթնոլորտ է տիրում, մենք չափազանց սիրում ենք միմյանց ու մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին»,- նշեց Անին:
Դերասնուհու խոսքով՝ երրորդ եթերաշրջանի ամեն մի սերիան նոր ուղղություն կմտցնի սիթքոմում:
«Իհարկե, սպասվում են նոր ու էլ ավելի ծիծաղաշարժ զարգացումներ, սակայն կերպաների բնավորություը չի փոխվել, այդ առումով ամեն ինչ նույնն է մնացել: Ռուզանը շարունակում է չլինել լավ տնային տնտեսուհի, մխսում է ամուսնու գումարները, բայց միաժամանակ շարունակում է սիրված մնալ»,- նշեց Անի Լուպեն՝ հավելելով.
Ռուզանի կերպարի մասին խոսելիս՝ Անի Լուպեն նշեց, որ նրա հետ նմանություններ չունենալն իրեն հետաքրքիր է.
«Երբ կերտածդ հերոսի հետ մեծ հաշվով ոչ մի նմանություն չունես, շատ ավելի հետաքրքիր է նրան մարմնավորելը: Չէ որ այդպես դու կերտում ես նոր մարդու, ով ունի քեզ անծանոթ բնավորության գծեր»,- նկատեց դերասանուհին:
Նրա խոսքով՝ հաջող աշխատանքին նպաստում են պրոֆեսիոնալ մասնագեները:
«Արման Մարությանի հետ առաջին անգամն եմ աշխատում և պետք է խոստովանեմ, որ նա հրաշալի մասանգետ է: Հայկի հետ աշխատելը ևս մեծ բավականություն է: Այստեղ հանդես գալով որպես դերասանուհի՝ ինչ-որ բաներ տալուց զատ, նաև շատ եմ սովորում: Ամենակարևորը, նկարահանումների ընթացքում լարվածություն չկա, ինչը ևս նպատասվոր հանգամանք է»,- հավելեց նա: