Ես ատում եմ քո անունը, որ խրվել է իմ լեզվի մեջ. Պարույր Սևակ
Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ...
Ես աչքերս եմ փակում:
Ես հոգնած եմ, այո՛:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել:
Այդ ապրե՞լ է կոչվում: Ի՞նչ իմանամ:
Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ,
Արի չտրտջանք մեր անուրախ կյանքում
Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա –
Եթե վիճակվել է... չվիճակվել իրար...
Ես ավելորդ անգամ, վա՛տ իմ,
Անհավա՛տ իմ,
Անհավատ եմ դառնում…քո՛ անունով:
Իսկ դու, – ի՜նչ լավ է,-
Քեզ ընդամենը կոչում ես «քո՛նն եմ»
Ու դեռ, – ի՜նչ լավ է, – չե՛ս էլ կռահում,
Որ ընդամենը «իմըս» չես միայն,
Այլ ինքդ ես նաև այդ…Միավո՜րը: