Սենյակումս 24 ժամ անընդմեջ ողբացել եմ. Իվանկա Թրամփը՝ Քուրտ Քոբեյնի հանդեպ տածած սիրո մասին
Իվանկա Թրամփը դեռահաս տարիքում շատ է սիրել է Nirvana խումբը: Այս մասին գրում է The Cut-ը:
«Իմ հանդերձարանը բաղկացած էր պատռված ջինսերից և ֆլանելե վերնաշապիկներից: Դպրոցն ավարտելուց հետո մազերս կապույտ էի ներկել: Մորս դուր չէր եկել իմ նոր ոճը և նա ինձ ստիպեց նույն երեկոյան մազերս կրկին ներկել, սակայն այս անգամ ես ավելի շիկահեր դարձա քան իրականում կայի», - գրել է Իվանկան:
Nirvana խմբի առաջատար Քուրտ Քոբեյնի ինքնասպանությունը ցնցել է ապագա նախագահի դստերը, որն այն ժամանակ 13 տարեկան է եղել:
«Մայրս պատկերացում չուներ՝ ով է Քուրտ Քոբեյնը, և իմ ցավը հասկանալի չէր նրա համար: Սենյակումս 24 ժամ անընդմեջ մենակ ողբալուց հետո նա հանեց ինձ այնտեղից, որ ճաշեմ», - վերհիշել է Իվանկան իր երիտասարդությունը: