Ես բաժանված չեմ. Տաթևիկ Ադումյանը պատասխանել է սոցցանցերի օգտատերերին (լուսանկար)
Տաթևիկ Ադումյանի նոր լուսանկարն Instagram-ում քննարկումների առիթ է դարձել։ Դերասանուհու հետեւորդները քննարկել են ոչ միայն նրա արտաքին տեսքը, այլև անձնական կյանքի մանրամասները։
likakrasa անունով օգտատերը գրել է, թե Տաթևիկը բաժանվել է ամուսնուց.
«Նա 100 տարի է՝ ամուսնալուծված է։ Նրա նախկին ամուսինը շատ լուրջ եւ լավ երիտասարդ է, նա թարգմանիչ է»,- գրել է օգտատերը։ Սրան հետևել է դերասանուհու կոշտ պատասխանը.
«Ցավում եմ, որ պետք է ձեր տրամադրությունը գցեմ, բայց ես բաժանված չեմ։ Ի դեպ, անչափ շնորհակալություն ձեզ ձեր անասելի բարության համար»,- գրել է Տաթևիկը։