Ֆասթֆուդ, թթու վարունգներ, շոկոլադ. ի՞նչ են սիրում ուտել Քիմ Քարդաշյանը, Սելենա Գոմեսն ու այլ աստղեր (լուսանկարներ)
Spletnik.ru-ն որոշել է պարզել, թե հայտնիներից ով ինչ է սիրում ուտել:
Թեյլոր Սվիֆտը շատ է սիրում թխվածքաբլիթներ: Նա պարբերաբար գնում է Նյու Յորքի «Levain» սրճարան՝ սիրելի թխվածքաբլիլթը համտեսելու: Խմորի սիրահար է նաև Ռիհաննան, և եթե Թեյլի Սվիֆտի կազմվածքից ոչինչ չի երևում, ապա Ռիհաննան շատ է գիրացել վերջերս: Երգչուհին նաև պաշտում է մակարոնեղեն և հաճախ է ուտում:
Սելենա Գոմեսի սիրելի ուտեստը թթու վարունգներն են, կծու չիպսերը և շոկոլադը: Քաղցրի ևս մեկ խենթ սիրահար Բրիթնի Սփիրսն է: Նա չի պատկերցնում իր կյանքն առանց շոկոլադի: Իսկ ահա Քեյթ Միդլթոնը նախընտրում է թեթև դեսերտներ, օրինակ՝ բրնձից պուդինգ:
Իսկ ահա Քիմ Քարդաշյանն արագ սննդի սիրահար է: Վնասակար սնունդը համտեսելու համար նա այցելում է ռեստորաններ և սրճարաններ, որոնցից նրա սիրելիներն են՝ Chipotle, In-N-Out, Taco Bell, McDonald's և նույնիսկ KFC: