Էրդողանը խոսել է պատմական արդարության և կոտորածների մասին
Իրաքի Քրդական ինքնիշխանությունը պատմական ոչ մի իրավունք չունի Քիրքուքի մարզի վրա‚ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Բաղդադի և քրդական ինքնիշխանության միջև կոնֆլիկտը Քիրքուք նահանգի շուրջ սրվել է քրդերի կողմից սեպտեմբերի 25-ին առանց Իրաքի իշխանությունների տեղեկացման հեղաշրջում իրականացնելուց հետո:
Այս շրջադարձային դեպքերի մասին Էրդողանը մեկնաբանել է‚ որ Քիրքուքը պատմականորեն քրդերին չի պատկանել:
«Նրանք‚ ովքեր գործում են տարածաշրջանի կառուցվածքը անտեսելով‚ որտեղ տարբեր ազգեր են ապրում‚ պատմականորեն պատասխանատվության կենթարկվեն: Նա (Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին) ասում է‚ թե Քիրքուկը իրենն է: Ինչպե՞ս ես դու համարձակվում նման բան ասել: Ձեր պատմությունը արդյո՞ք կապված է Քիրքուքի հետ: Ի՞նչ ես անում դու Քիրքուքում: Մնացեք այն տարածքում‚ որտեղ Հյուսիսային Իրաքի ղեկավարությունն է գտնվում:» - հայտարարել է Էրդողանը:
Իր խոսքերով՝ Իրաքյան Քրդստանի իշխանությունները Քիրքուքի բնակիչների հանդեպ բռնություն են կիրառել և պատասխանատվություն են կրում Իրաքում արնահեղությունների համար: Նախագահը ասել է՝ Թուրքիան‚ որ առաջ աջակցում էր Իրաքի քրդական ինքնիշխանությանը‚ այսօր ստիպված է փակել Էրբիլի համար օդային տարածությունը և ստուգման անցակետերը:
Ի պատասխան այլ պետությունների մեղադրանքներին‚ որ Թուրքիան խառնվում է ուրիշ երկրների գործերին‚ Էրդողանն ասել է. «Պատմություն չիմացող տգետներին կպատասխանեմ հեշտ՝ բոլոր երկրները‚ որոնք Թուրքիայի հարևանությամբ են‚ գտնվում են վերջինիս հետաքրքրությունների շրջանակներում»: