145 կգ կշռող կինը նստել է զարմուհու վրա և խեղդել նրան
Ամերիկուհուն մեղադրել են սպանության մեջ‚ քանի որ նա նստել է իր զարմուհու վրա: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Պատահարը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում: Աղջկա մայրը‚ Գրեյս Սմիթը խնդրել էր իր հորաքրոջը նայել աղջկան:
145 կգ կշռող 64-ամյա Վերոնիկա Պոուզին որոշել է պատժել անկարգ 9-ամյա երեխային և հարվածել է նրան քանոնով և մետաղե ձողով: Աղջիկը վազել է բազմոցի մոտ‚ իսկ կինը վազել ետևից ու նստել հենց նրա վրա: Փոքրիկը սկսել է բողոքել‚ որ չի կարողանում շնչել‚ բայց Պոուզին չի դադարեցրել պատիժը:
Երբ կինը վեր է կացել աղջկա վրայից‚ նա արդեն մահացած է եղել: Բժիշկները սահմանել են‚ որ երեխայի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել թթվածնի պակասից: Թե ինչքան ժամանակ է Պոուզին նստած եղել աղջկա վրա‚ պարզ չէ:
Պոուզիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ սպանություն կատարելու համար: Աղջկա ծնողները մեղադրվում են երեխայի հանդեպ անհամապատասխան խնամք իրականացնելու համար: Դատը տեղի է ունենալու նոյեմբերի 3-ին: