Pussycat Dolls-ի անդամը հայտարարել է խմբում մարմնավաճառության մասին
Pussycat Dolls խմբի նախկին անդամ Կայա Ջոնսը Twitter-ում հայտարարել է‚ որ խմբի անդամ աղջիկներին ստիպում էին մարմնավաճառությամբ զբաղվել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Իր խոսքերով՝ խմբի անդամները «հրամանով սեքսով էին զբաղվում»:
«Ես խմբում չէի‚ ես մարմնավաճառության ցանցում էի» - ընդգծել է Ջոնսը:
Երգչուհին ընդգծել է‚ որ դրա պատասխանատվությունը կրում է Pussycat Dolls խմբի հիմնադիր Ռոբին Անտինը: Երգչուհին կոչ է արել նրան պատմել այն մասին‚ թե ինչու է կոլլեկտիվի անդամներից մեկը ինքնասպանություն գործել: «Պատմի՛ր‚ թե ինչպես ես մեզ բարոյապես կոտրել»‚ - պահանջել է երգչուհին:
Ջոնսը հավելել է‚ որ խմբից ոչ ոք չի պատմել այդ մասին սպառնալիքների պատճառով: «Անձամբ ինձ նախազգուշացրել են‚ որ եթե ես պատմեմ‚ ուրեմն կամ իմ կարիեռան կավարտվի‚ կամ ուղղակի ինձ մահացած կգտնեն»:
2014 թ.-ին ինքնասպան է եղել Pussycat Dolls Dollhouse խմբի անդամ Սիմոն Բաթթլը: Նա 25 տարեկան էր: