Նոր մանրամասներ Ուկրաինայում հայ գործարարի սպանությունից. նրան սպանել է գործընկերը (տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է«Ապարան» կոշիկի գործարանի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով ծնունդով Ապարան քաղաքից էր:
Նա եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության ներկայացուցիչը: Մեծ հարգանք ու պատիվ է վայելել տեղի հայերի շրջանում, պաշտպանել է նրանց շահերը:
Ինչպես հայտնում է Depo.Закарпатье կայքը՝ սպանության մեջ կասկածվում է գործարարի նախկին գործըկերը: Կասկածյալն որդեն ձերբակալված է, իսկ սպանությունից առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: