Հերթական հայ գործարարի սպանությունը.Ուկրաինայում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի տնօրենը (լուսանկարներ)
Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը: Այս մասին գրում է «MK.ru»-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ սպանոությունը տեղի է ունեցել հոյտեմբերի 16-ին: Նիկողոսյանը սպանվել է իր աշխատասենյակում՝ ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից:
Սպանության մեջ կասկածվողն արդեն ձեևբակալված է: Ինչպես նշվում է՝ սպանությունից առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Նշենք նաև, որ Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից է: Նա եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության ներկայացուցիչը: