Էժան շքեղություն. երբ թագուհին 90-դոլարանոց զգեստով է (լուսանկարներ)
Այսօր Լետիցիա թագուհին ապացուցել է, որ էժան զգեստը ևս կարող է շքեղ տեսք հաղորդել: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Իսպանիայի թագավորի կինը Մադրիդում 90 դոլար արժողությամբ «Zara» բրենդի զգեստով է եղել և էլեգանտ տեսք է ունեցել:
Թագուհին ներկայացել է աշնանային կերպարով, որում երևում էին տարվա այդ եղանակի գույները: Կանաչ զգեստը՝ խոշոր ծաղիկներով, լրացվում էր մանուշակագույն կոշիկներով, որոնք իդեալական կերպով համադրվել էին զգեստի տոնի հետ: Թագուհին նաև կրում էր մանուշակագույն ականջօղեր՝ մուգ կանաչ քարերով:
Ստվերաներկի թեթև մանուշակագույն երանգը վերջին լուծումն էր գեղեցիկ կերպարի: