Սաակաշվիլին կապրի Ռադայի պատերի տակ՝ վրանում
Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ պատրաստ է զբաղեցնել Գերագույն ռադայի մոտ տեղադրված վրաններից մեկը, որոնք տեղադրել են բողոքի ակցիայի մասնակիցները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Սաակաշվիլիի խոսքով՝ ինքը մտադիր է հանրահավաքի մասնակիցների հետ մնալ մինչև այն պահը, երբ իշխանությունները կընդունեն ամենը, ինչ պահանջում են իրենք: Նա հորդորել է բոլոր անհանգստացած մարդկանց միանալ բողոքի ակցիային:
«Ես կմնամ ձեզ հետ: Մենք գնալով ավելի և ավելի կշատանանք, մենք ավելի ուժեղ կլինենք»,- ասել է Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով բեմից: