Նա ինձ շատ է անարդար ցավ պատճառել. Ջիգարխանյանը պատրաստ չէ ներել կնոջը
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, ով այժմ հիվանդանոցում է գտնվում, հայտնել է, որ պատրաստ չէ ներել իր կնոջը՝ Վիտալինային, ով, իր խոսքով, շատ է իրեն ցավ պատճառել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Ամենադժվարը, ինչ կատարվել է իմ կյանքում, այդքան էլ լավ գործընթացներ չեն: Ես ունեի կին, ինչպես նորմալ մարդը: Հետո պարզվեց, որ կամ ես իրեն դուր չեմ գալիս, կամ ինքը ինձ... տխուր է, հավատա ինձ: Հիմա շատ դժվար եմ արտասանում նրա ազգանունը, շատ ցավ է պատճառել ինձ, անարդար ցավ: Միշտ վախենում եմ, որ երբ նույնիսկ մտերիմ մարդիկ սկսում են շատ մոտենալ ինձ: Ես ասում եմ՝ օյ, ինձ մտածելու ժամանակ տվեք և որոշում կայացնելու»,- նշել է Արմեն Ջիգարխանյանը «Ուղիղ եթեր Անդրեյ Մալախովի հետ» հաղորդման եթերում:
Հարցին՝ արդյոք պատրաստ է ներել կնոջը, նա ասել է. «Ոչ, հիմա ասում եմ ոչ: Եվ կարծում եմ վստահությամբ եմ նույնիսկ ասում՝ ոչ»: