Ռուսաստանի 3 քաղաքացի մահացել է Թուրքիայի տարբեր մասերում գտնվող հյուրանոցներում
Այս շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարբեր հյուրանոցներում մահացել է Ռուսաստանի 3 քաղաքացի: Նրանցից մեկը 50-ամյա Վլադիմիր Ֆրոլովն է, ով մահացել է սրտի նոպայից: Նա իր հանգիստը անցկացնում էր կնոջ, երեխաների և իր մոր հետ:
Մյուս Ռուսաստանի քաղաքացին` 45-ամյա Սերգեյ Բերժենկովն է, ով մահացել է երեկ' հունիսի 28-ին, սակայն այլ հյուրանոցում: Նախնական տվյալներով նա նույնպես մահացել է սրտի նոպայից: Նրա սենյակում գտել են ալկոհոլային խմիչք:
46-ամյա Ալեքսեյը նույնպես մահացել է հունիսի 28-ին: Նրա մարմինը գտել են լողասենյակում: Բժիշկները պարզել են, որ նա մահացած է եղել դեռ 5 օր առաջ: Նա մահացել է գլխին ստացած վնասվածքի պատճառով: Նրա սենյակում ևս հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքի ավելցուկ:
Հանգամանքները պարզվում են: