Ուկրաինայում իր աշխատասենյակում սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրենը (տեսանյութ)
Ուկրաինական Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը:
Ինչպես հաղորդվում է, առավոտյան իր կաբինետում մի քանի կրակոցից սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի հայազգի տնօրեն Անդրանիկ Ն.-ն: Այս պահին կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: Ըստ իրավապահ մարմինների՝ այն տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին: