Ջիգարխանյանը կարող է անօթևան մնալ
Հայտնի են դարձել Արմեն Ջիգարխանյանի և նրա կին Վիտալինայի կոնֆլիկտի նոր մանրամասներ: Արմեն Ջիգարխանյանի հետագա կյանքը շատ մշուշոտ է երևում: Դերասանի մոտ ընկերոջ խոսքով՝ Վիտալինան մտադիր է տնից վտարել դերասանին, և ոչ միայն տնից, թատրոնից ևս: Այս մասին գրում է Utro.ru-ն:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը կսկսի նոր բնակարան փնտրել, որտեղ կկարողանա տեղափոխվել:
Բացի այդ, թատրոնի ղեկավարությունը ստանձնելով՝ Վիտալիան փոփոխել է փաստաթղթերը, որով այժմ հանգիստ կարող է աշխատանքից հեռացնել ամուսնուն, իսկ ահա նա Վիտալինային՝ ոչ: Այս մասին հայտնել է «Комсомольская правда»-ն: Բացի այդ, դերասանի ողջ ունեցվածքը գրանցված է նրա կնոջ անունով՝ երկու բնակարաններն այդ թվում: