88-ամյա գերմանուհուն բանտարկել են հոլոքոստը ժխտելու համար
Բեռլինյան դատը 88-ամյա Ուրսուլա Հաֆերբեկին դատապարտել է 6 ամսվա ազատազրկմամբ հոլոքոսթը ժխտելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
2016թ.-ին հանրային միջոցառման ժամանակ կինը հայտարարել է‚ որ հոլոքոսթ տեղի չի ունեցել և ժխտել Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում գազախցիկների գոյության փաստը:
2015 թ.-ից Հաֆերբեկը ոչ պակաս քան 5 անգամ դատապարտվել է ազատազրկման‚ բայց վճիռները ուժի մեջ չեն մտել‚ քանի որ դրանք բողոքարկվել են:
Այս տարվա օգոստոսին կնոջը դատապարտել էին 2 տարի ազատազրկման՝ Նացիստական Գերմանիայի հանցագործությունները ժխտելու համար‚ որը նույնպես բողոքարկվել է: