Ամուսնության նպատակով հարկավոր է 25-30 տարեկան աղջիկ. Լիանա Զուրաբյանը հարսնացու է փնտրում
Ասմունքող Լիանա Զուրաբյանը, ով հասարակության լայն շրջանում ճանաչում ձեռք բերեց հատկապես վերջին հայտնի դեպքերից հետո, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով, ինչպես երևում է, հույս ունի հարսնացու գտնել:
«Հարգելի՛ իմ ֆբ-յան ընկերներ, ամուսնության նպատակով հարկավոր է 25-30 տարեկան բարետես, խելացի աղջիկ: Տղան աշխատում և բնակվում է ՌԴ-ում: Շուտով պետք է գա Հայաստան: Նրան պետք է շուտափույթ ամուսնացնել, որպեսզի այլեւս մնա հայրենիքում: Լուրջ աղջիկներն առանց քաշվելու թող ինձ անձնական նամակ գրեն...»,- գրել է նա: