Կինը եփել է իր 2 որդիներին վառարանում
Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում 24-ամյա բազմազավակ մորը մեղադրել են 2 մանկահասակ որդիների սպանության մեջ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հետաքննության վարկածով՝ մայրը իր 1 և 2 տարեկան որդիներին մտցրել է էլեկտրական վառարանը:
Ոստիկանները հայտնում են‚ որ կինը զանգահարել է իր ամուսնուն և վիդեոչատով ցուցադրել երեխաների մահացած մարմինները: Տղամարդը հենց նույն պահին ոստիկանություն է կանչել: Պարզվել է‚ որ ամուսինների մյուս որդուն ոչինչ չի պատահել‚ իսկ իրենց աղջիկը այդ պահին հարազատների մոտ է եղել:
Բազմազավակ մայրը հոգեկան խանգարմամբ էր տառապում‚ սակայն բժիշկներին չի դիմել: Հիվանդությունը սրվել է իր հոր մահից և 4 երեխաների ծնունդից հետո: Շուրջ 1 ամիս առաջ նա աշխատանքից հեռացել է‚ քանի որ չէր կարողանում իր երեխաների համար դայակ գտնել:
Կինը պնդում է‚ որ իր 3 տղաներին թողել է իր ծանոթների հետ և հետո հայտնաբերել նրանցից 2-ին մահացած: Սակայն ոստիկանությունը դրան չի հավատում: