Հայ-իրանական «Եվա» ֆիլմը հավակնում է «Օսկարի» (տեսանյութ)
Հայաստանի և Իրանի համատեղ արտադրության «Եվա» ֆիլմը, որի ռեժիսորն Անահիտ Աբադին է, ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի 90-րդ «Օսկար» մրցանակաբշխության նախնական ցանկում:
Համաձայն ՀՀ Ազգային կինոակադեմիայի լրատվական ծառայության՝ ֆիլմը ներառվել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, իսկ ամերիկյան կինոակադեմիայի տվյալ անվանակարգի համար այս տարի հայտ են ներկայացրել՝ 92 երկիր, որոնցից 6-ը՝ պատմության մեջ առաջին անգամ:
Հավելենք, որ «Եվա» ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» և «Ֆարաբի կինոյի հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: