Հրապարակվել է հոսպիտալացված Ջիգարխանյանի լուսանկարը
«Пусть говорят» հաղորդման հաղորդավար Դմիտրի Բորիսովը «Instagram»-ի իր էջում լուսանկար է հրապարակել հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ: Լուսանկարի տակ նա գրել է, որ դերասանի մոտ ոչ ոք չի առևանգել: Այս մասին հայտնում է «РЕН ТВ»-ն:
Ինչպես տեսնում ենք լուսանկարում, դերասանն իսկապես հիվանդանոցում է գտնվում, սակայն նրա գիտակցությունը տեղում է:
Ավելի վաղ դերասանի քույր Մարինա Ջիգարխանյանը պատմել էր, որ իր եղբորը ոչ ոք չի առևանգել, և նա հիվանդանոցում է գտնվում: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանը մի քանի ծանր հիվանդություն ունի, և բժշկական օգնության կարիք է զգացվել:
Քաղաքային 57-րդ հիվանդանոցի աշխատակիցները պարզել են, որ դերասանը հիվանդանոցում է գտնվում հոկտեմբերի 10-ից: