Մահացել է «Գահերի խաղի» դերասանը
Բրիտանացի դերասան Ռոյ Դոտրիսը մահացել է կյանքի 94-րդ տարում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Independent»-ին:
Լուրը հայտնել է դերասանի ընտանիքը:
Դոտրիսը հայտնի է իր կերտած մի շարք դերերով,այդ թվում՝ աշխարհում ամենահայտնի «Գահերի խաղը» սերիալում իմաստուն Գալլինի կերպարով:
Բացի այդ, դերասանը մասնակցել է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ»-ի գրքի աուդիոտարբերակի ձայնագրություններին: