Ջիգարխանյանը փաստաթղթեր է պատրաստում ամուսնալուծվելու համար. Պուշկինա
Երեկ համացանցը «պայթեց» Ջիգարխանյանի և նրա կնոջ կոնֆլիկտի, դերասանի անհետացման և ոստիկանությունում դիմում գրելու մասին լուրերից:
Ըստ լուրերի՝ Արմեն Ջիգարխանյանը կռվել է կնոջ հետ այն պատճառով, որ նա «ցանկացել է սպանել իրեն և տիրանալ իր ունեցվածքին»: Դրանից հետո նա հեռացել է տնից:
Ջիգարխանյանի քույր Մարինան հայտնել է, որ երբ մարդ նման վիճակում է և բարձր շաքար ունի, ադեկվատ չէ: Ըստ նրա՝ Ջիգարխանյանին բժշկական օգնություն է պետք:
Օքսանա Պուշկինան՝ Մոսկվայի դրամատիկական թատրոնի ղեկավարի ընկերուհին, հայտնել է, որ Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է ամուսնալուծվել կնոջից:
«Ոչ մի դիմում էլ Արմեն Բորիսին չի գրել: Նա պատրաստում է փաստաթղթերը ամուսնալուծվելու համար: Դիմել է թատրոնի աշխատակիցներին և անվստահություն հայտնել տնօրենի և 2 փոխտնօրենների նկատմամբ իրավաբանական և ֆինանսական հարցերով: Նաև նա խնդրեց խուճապի չմատնվել: Նա շուտով կլավանա և կվերադառնա աշխատանքին: Ոստիկանությունում կինը սուտ տեղեկություններ է գրում»,- նշել է նա: