Յուլիա Մանուչարյանը բացառիկ ունակություններ ցուցադրեց «Ես կարող եմ» ռուսական շոուի ժամանակ (տեսանյութ)
Դոնիռոստովցի Յուլիա Մանուչարյանը, որն ի ծնե ամբիդեքստրիա ունի (կարողանում է հավասարապես օգտագործել երկու ձեռքերը) ապշեցրել է ռուսական առաջին ալիքով հեռարձակվող և բացառիկ ունակություններ բացահայտող «Ես կարող եմ» հեռուստաշոուի հայտնի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին։
Փոքր տարիքում Յուլիան ձախլիկ է եղել, սակայն առաջին դասարան գնալուց առաջ ծնողները նրան հետ են վարժեցրել, և այժմ նա նույնքան լավ կարողանում է գրել ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով, բացի այդ նա լեզուների նկատմամբ առանձնակի հակում և լավ հիշողություն ունի։
Շոուի ընթացքում նա շրջանակի մեջ դրված ապակու վրա միաժամանակ երկու ձեռքերով գրեց Ալեքսանդր Պուշկինի «Հիշում եմ դյութիչ պահն այն» բանաստեղծությունը` հորիզոնական, ուղղահայաց և թիթեռնիկի տեսքով։
Հայկական Լեոնարդո դա Վինչի. Յուլիա Մանուչարյանին այսպես բնորոշեց ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» արտասովոր շոուի հայտնի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը։