CNN-ի Հայաստանի մասին ֆիլմում Սերժ Թանկյանն է նկարահանվում:
CNN-ի նկարահանող անձնակազմը հայտնի ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ Հայաստանում է՝ Հայաստանի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով:
Ֆիլմում փորձելու են Հայաստանը ներկայացնել տարբեր կողմերից՝ սկսած մշակույթից, վերջացրած քաղաքականությամբ: Պատմվելու է նաև Արցախի մասին:
Մշակույթի հատվածում ներկայացվելու է Նարեկացի արվեստի միությունը: Թանկյանն ու CNN-ը հոկտեմբերի 15-ին այցելել են Նարեկացի արվեստի միությունը, լսել ու նկարահանել «Նարեկացի» նվագախումբը:
Թանկյանը խոսել է իր և հայկական մշակույթի մասին: