Միլա Կունիսն ու էշթոն Կատչերը ցանկանում են ամուսնանալ (լուսանկարներ)
Միգուցե ամառվա շոգն է մեղավոր, որ օրեցօր ավելանում են ամուսնանալու ցանկություն ունեցող աստղային զույգերը:
Այս անգամ ամուսնանալու ցանկություն են հայտնել Միլա Կունիսն ու Էշթոն Կատչերը: Ըստ տեղեկությունների` աստղային զույգը պատրաստվում է հարսանիքի, արդեն նույնիսկ հյուրերի ցանկն են կազմել:
Ինչպես հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը` հարսանիքի օրը դեռ որոշված չէ:
Ավելի հաճախ Էշթոնին ու Կատչերին կարելի է հանդիպել Բրիտանիայի փողոցներում: Միլա Կունիսը նկարահանվում է նոր ֆիլմում, իսկ Էշթոնը փորձում է հաճախ այցելել ընկերուհուն:
Կարծիք կա, որ զույգը իր հարսանիքը կանցկացնի Մեծ Բրիտանիայի ամրոցներից մեկում:
Իհարկե մինչ այդ Էշթոնը դեռ պետք է ավարտին հասցնի Դեմի Մուրի հետ կապված ամուսնալուծության գործընթացը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
էշթոնկատչեր,միլակունիս,