Կատալոնիայի ղեկավարը Իսպանիայի վարչապետին առաջարկել է հանդիպել
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը նամակ է գրել Իսպանիայի վարչապետ Մարիո Ռախոյին‚ որտեղ նա առաջարկել է առաջիկա 2 ամիսների ընթացքում հանդիպել և քննարկել տարածաշրջանում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Երկխոսության մեր առաջարկը անկեղծ է՝ չնայած այն ամենին‚ ինչ տեղի է ունեցել» - ասվում է նամակից մի հատվածում:
Նաև նշվում է‚ որ Պուչդեմոնը նամակում չի պարզաբանում Կատալոնիայի անկախություն հայտարարելու մասին: