Կորեուհին մահացել է լուսանկարվել ցանկանալու պատճառով
Հարավային Կորեայից ուսանողուհին նկարահանվել ցանկանալու պատճառով անգլիական Արևելյան Սասսեքս կոմսության ժայռերից ընկել է անդունդը և մահացել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
23-ամյա Հե Վոն Կիմը եկել է Բեծ Բրիտանիա‚ որպեսզի զարգացնի անգլերենի իմացությունը: Նա մեկնել է Seven Sisters պետական այգի‚ որտեղ տուրիստների շրջանում հայտնի ժայռախումբ կա:
Աղջիկը խնդրել է անծանոթին նկարահանել իրեն՝ ժայռի ամենածայրին ցատկ կատարելիս‚ սակայն վերջինս հավասարակշռությունը կորցրել է և ընկել:
Ավելի ուշ ոստիկանությունը կորեուհու հեռախոսի մեջ գտել է 6 լուսանկար‚ որտեղ նա նկարահանված է եղել անդունդի եզրին ցատկ կատարելիս:
Մահացած աղջկա մարմինը գտել են անդունդի ներքևում: Բժիշկների եզրահանգմամբ՝ աղջիկը մահացել է գանգուղեղի ուժեղ վնասվածքներից: