Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է
Հայ հռչակավոր դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
ԶԼՄ-ները հայտնում են, որ Ջիգարխանյանը որոշակի առողջական խնդիրրներ ունի: Ներկայումս դերասանը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Նրա կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ շուտով Ջիգարխանյանը կապաքինվի և դուրս կգրվի հիվանդանոցից: Վիտալինան մշտապես հիվանդանոցում է, չի հեռանում ամուսնուց: Շուտով նա պաշտոնական հայտարարություն է անելու դերասանի առողջական վիճակի մասին:
Ջիգարխանյանի քույր Մարինայի գլխավոր բժշկի հետ իր զրույցից պարզվել է‚ որ դերասանի արյան մեջ բարձր է եղել շաքարի պարունակությունը: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել և այժմ նա նորմալ վիճակում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք‚ որ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջը մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: