Հիլարի Քլինթոնը Wikileaks-ը ռուսական հետախուզություն բաժին է անվանել
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախագահական ընտրությունների թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է‚ որ Wikileaks կայքը իր գործունեությունը կենտրոնացրել է ռուսական կառավարության վրա՝ ընտրություններին խանգարելու նպատակով: Այս մասին գրում է РИА Новости-ն:
ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է‚ որ կայքը աշխատել է Վլադիմիր Պուտինի նախաձեռնած «օպերացիայի» շրջանակներում: Քլինթոնի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը նեղացած է իրենից այն ժամանակից սկսած‚ երբ Հիլարին պետքարտուղարի դիրքում էր:
Նա նաև հայտարարել է‚ որ կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը դարձել է «յուրատեսակ նիհիլիստական օպպորտունիստ է‚ ով իր խաղադրույքը դիկտատորի վրա է անում»:
Քլինթոնի խոսքերով նախագահի ընտրությունների ժամանակ իր թեկնածության համար WikiLeaks-ի գրառումների պատճառով վերջինը շուրջ 77 000 ընտրողի է կորցրել: