Ջիգարխանյանի քույրը հերքել է նրա առևանգման մասին տեղեկությունը
Մարինա Ջիգարխանյանը, ով հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի քույրն է, հերքել է եղբոր առևանգման մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Մարինայի խոսքերով՝ դերասանի մոտ առկա են բազմաթիվ առողջական խնդիրներ և նա այժմ գտնվում է հիվանդանոցում:
«Վիտալինան շատ լավ մարդ է, նա ոչ ոքի չի կողոպտել։ Եղբայրս ողջ է միայն նրա աղոթքների շնորհիվ։ Նրանց միջև որևէ վեճ չի եղել»,-ասել է Մարինա Ջիգարխանյանը։
«Սկզբում շտապօգնություն եկավ, օգնեց նրան։ Այնուհետև եղբորս հետ տարան թատրոն, իսկ հետո նրան կրկին հիվանդանոց ուղարկեցին»,-պատմել է արտիստի քույրը։