Աշխարհի վերջը այսպես է լինում. ամեն օր զոհ, ամեն օր ահաբեկչություն, պատերազմ, սպանություն
Աշխարհի վերջը մեկ օրում ու մեկ ժամում չի գալիս: Աշխարհի վերջը գալիս է տարիների ընթացքում, մարդկանց հիշողությամբ, ցավի զգացումի բթացման շնորհիվ:
Սոմալիում ահաբեկչության զոհ է դարձել ավելի քան 230 հոգի։ Հա ի՞նչ է եղել: Մարդիկ են , մեռան գնացին: Վաղը մի 230 հոգի էլ մեկ ուրիշ տեղ կզոհվի: Հետո մյուսը, հետո կրկին նույն տեղում ու այսպես շարունակ:
Աշխարհի վերջը այսպես է լինում: Ամեն օր զոհ, ամեն օր ահաբեկչություն, պատերազմ, սպանություն...
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք