Հայ դիզայներ Նուռը հաղթող է ճանաչվել Ֆլորենցիայի բիենալեում
Հայտնի հայ դիզայներ Արման Դավթյանը (Նուռ) առաջին տեղը զբաղեցրեց ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր մրցույթում` Ֆլորենցիայի բիենալեում՝ արժանանալով Մեդիչիի LORENZO IL MAGNIFICO ոսկե մեդալի: «Facebook»-ի իր էջում այս մասին հայտնել է դիզայների կինը` Լիլիթ Հովհաննիսյանը:
Նուռը համաշխարհային ճանաչում ստացավ` ոսկերչական իրերի պատրաստման բնագավառում իր արտասովոր լուծումների շնորհիվ: