Շիա թուրքմենները միշտ հայտարարում էին, որ Իրաքը «ԻՊ»-ից մաքրելուց հետ մեկնելու են Արցախ և Արցախը նույնպես «մաքրեն» հայերից
Այսօր առվոտվանից, ժամը 08:00-ից փակ են Քուրդիստանի և Իրանի սահմանային անցակետերը՝ Հաջի Օմերան, Բաշմաքս, Պերվեզխան: Այս պահի դրությամբ թե՛ իրանական և թե՛ քրդական կողմում հերթեր են:
Քրդստանի Իրանի հետ կապերի պատասխանատու Աբդուլլահ Աքրեյին հայտարարել է, որ անցակետերը կբացվեն 48 ժամ հետո:
Նշեմ,որ Իրաքի բանակը և Շիի Հաշդի Շաբի զորամիավորումը ցանկանում են գրոհել Քիրքուք քաղաքը: Արդեն մի քանի անգամ գրոհը հետաձգվել է: Նշեմ նաև, որ Շիի Հաշդի Շաբի զորամիավորումը բաղկացած է շիա թուրքմեններից, ովքեր ի դեպ ժամանակին իրենց դրոշների շարքում ունեին Ադրբեջանի դրոշը և միշտ հայտարարում էին, որ Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետ մեկնելու են Արցախ և Արցախը նույնպես «մաքրեն» հայերից:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք