Ջիգարխանյանի կինը նրան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է գտել. դերասանը գրեթե կոմայի մեջ է եղել
Մի քանի օր առաջ տնից դուրս եկած հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի կինն ամուսնուն գտել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mash»-ին: Ամուսինները չեն կարողացել տեսակցել միմյանց:
Հայտնի դերասանը դուրս է եկել տնից մի քանի օր առաջ և գրեթե դադարել է կապ պահել կնոջ հետ: Կլինիկա նրան տարել են ծանր վիճակում:
Ոստիկանները, ովքեր օգնել են դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային գտնել ամուսնու հետքը, հաղորդել են, որ ոչինչ չեն կարող անել. «Նա պարզապես չի ցանկանում տեսնել»:
«Արմենն այժմ հիվանդանոցում է պառկած, նրան տեղափոխել են գրեթե կոմայի վիճակում: Նա դիաբետ ունի»,- նշել է կինը:
Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր առաջ վիճել էր կնոջ հետ, որից հետո ընկերոջ հետ տնից հեռացել էր անհայտ ուղղությամբ և դադարել կապ պահել կնոջ հետ: