Սերժ Թանկյանի լուսանկարը և գրառումը՝ Ջիվան Գասպարյանի մասին
Երեւան ժամանած երգիչ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանդիպել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:
Նշենք, որ հոկտեմբերի 12-ին լրացավ դուդուկահարի ծննդյան 89-ամյակը:
Հայտնիների հանդիպման մասին հավաստում է Սերժի՝ Instagram սոցիալական ցանցում հրապարակած լուսանկարը, որին նա մեկնաբանել է.
«Որպես երաժիշտ՝ ինձ համար միշտ մեծագույն պատիվ է եղել հանդիպել և ստեղծագործական «օրհնություն» ստանալ դուդուկի վարպետից»: