Բռնաբարել է, ապա գարեջուր խնդրել
Ամերիկյան Միսսուրի նահանգում տղամարդը խնդրել է իր կողմից բռնաբարված կնոջը չզանգահարել ոստիկանություն այնքան, մինչև նա իր հետ չխմի երկու բաժակ գարեջուր: Այս մասին հաղորդում է New York Post-ը:
Տուժողի խոսքերով, տեղական ժամանակով 04:00-ին իր տուն է եկել 45-ամյա հարևանը՝ Ռասսել Բերդ անունով: Նա ասել է, որ տխուր է և ցանկանում է խոսել:
Երբ կինը բացել է դուռը, պարզվել է, որ հարևանը հարբած է և 3 զույգ ձեռնաշղթա ունի: Նա հրել է տուժողին տուն, շղթայել ձեռքերը և բռնաբարել: Բրեդը սպառնացել է, որ եթե այդ ամենից կինը հաճույք չստանա, ապա կսպանվի՝ 3 տարեկան որդու աչքի առաջ: Բռնաբարությունից հետո նա ասել է.
«Մի քիչ համբերիր, ոստիկաններին մի զանգիր, մի երկու բաժակ գարեջուր տուր խմեմ, իսկ հետո նոր կգնամ բանտ»:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել