Վարդուհի Վարդանյան. 11 տարի առաջ ընդհատված թռիչք (լուսանկարներ)
Վարդուհի Վարդանյան (հունիսի 27, 1976, Երևան, Հայաստան - հոկտեմբերի 15, 2006, Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ երգչուհի:
Մասնակցել է մի շարք միջազգային մրցույթների և մշտապես ստացել բարձր պարգևներ։ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի։ Մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան - Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարից։
Կենսագրություն
Ծնվել է 1976 թվականի հունիսի 26-ին, Երևան քաղաքում։ Ընտանիքի 3 զավակներից մեկն էր։
1983 թվականին դպրոցում բացվում է երգի խմբակ, որին հաճախում է նաև Վարդուհին։ Հետագայում խմբակը դարձավ Աշոտ Բզնունու երաժշտական խումբ։
1986 թվականին Վարդուհին որոշում է երգը տեղափոխել պրոֆեսիոնալ հարթակ և սկսում է հաճախել Նաիրա Գյուրջինյանի վոկալ խումբ։ Այնուհետև նա սովորում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում։ Այս տարիների ընթացքում նա ձեռք է բերում իր սեփական երաժշտական ճաշակը։ Ամենից շատ նա ցանկանում էր երգել Ուիթնի Հյուսթոնի հետ։
Կրթություն
1992 թվական՝ ավարտել է Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցը։
1993 թվական՝ ավարտել է երաժշտական դպրոցը։
1993 թվական՝ ընդունվում է Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անգլերենի և քաղաքագիտության բաժինը։
1994 թվական՝ ընդունվել է Հայաստանի երգի պետական թատրոն։
1995 թվական՝ աշխատել է երգի պետական թատրոնում։
1994 - 1999 թվականներ՝ համալսարանն ավարտելուց հետո դպրոցում աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի։
2003 թվական՝ ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Կարիերա
1994 թվական՝ «Ջազ-փոփ» խմբի հետ միասին մասնակցել է Սվերդլովսկում կայացած միջազգային մրցույթին և ստացել «գրան պրի»։
1995 թվական՝ սկսել է աշխատել երգի պետական թատրոնում
1996 թվական՝ մասնակցել է երիտասարդ կատարողների "Յալթա - Մոսկվա" տրանզիտին, որտեղ ստացել է մրցանակ լավագույն կատարման համար.
1999 թվական՝ Ճանաչվել է Հայաստանի լավագույն երգչուհի.
2000 թվական՝ Բուլղարիայում կայացած "Discovery" մրցույթում ստացել է "գրան պրի" և "հանդիսատեսի համակրանք" մրցանակը
2000 թվական՝ Մակեդոնիայում ստացել է "գրան պրի"
2000 թվական՝ Սլավյանսկի բազար մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը
2001 թվական՝ Երիտասարդական "Море друзей 2001" միջազգային մրցույթում գրավել է երկրորդ հորիզոնականը։
Մահը
2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է։
Ընտանիք
ամուսին՝ Արամ Ավոյան,
տղա՝ Ռուբեն Ավոյան, ծնված 1998 թվականին