Սիրո քաղաքը լսում էր դասական երաժշտություն (լուսանկարներ)
«Էրբունի-Երևան 2799» տոնական մշակութային միջոցառումների շաքում դասական երաժշտարվեստի սիրահարները Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից պուրակում երևանյան երեկոն վայելել են դասական ստեղծագործությունների ունկնդրումով:
Բեմից հնչել են հայ և օտարազգի կոմպոզիտորների գործերը: Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել և հիմնական նվագակցությունն ապահովել «Արտ Սինեմա» մենակատարների պետական համույթ դաշնամուրային կվարտետը: