Ծեծկռտուք բարում՝ ՆԱՏՕ-ի հարբած զինծառայողների մասնակցությամբ
Գերմանացի ՆԱՏՕ-ի առաքելության զինծառայողները հարբել են լիտվական բարում և ծեծկռտուք առաջացրել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Sputnik Deutschland»-ին:
Պատահարը տեղի է ունեցել Ռուկլա քաղաքում դեռևս նախորդ շաբաթ, սակայն միայն հիմա է հայտնի դարձել դրա մասին:
Գիշերը ժամը երկուսին ՆԱՏՕ-ի հարբած զինծառայողները սկսել են վիճել, որը վերաճել է ծեծկռտուքի: Կոնֆլիկտին խառնվել է ոստիկանությունը: Զինվորներից մեկը հոսպիտալացվել է վնասվածքներով:
Լիտվայում սա բունդեսվերի զինծառայողների մասնակցությամբ առաջին ծեծկռտուքը չէ: