Տիմոշենկոն՝ նախագահի թեկնածու
«Բատկիվշչինա» խմբակցության նախագահ Յուլիա Տիմոշենկոն առաջադրվելու է Ուկրաինայի նախագահի գալիք ընտրություններում:
Այս մասին նա հայտարարել է Ուկրաինական NewsOne հեռուստաալիքի եթերում: «Ես այլևս երբեք իմ ձայնը, իմ թիմի ձայնն ու ինձ հավատացող մարդկանց ձայնը որևէ մեկին չեմ վստահի: Ես առաջադրվելու եմ նախագահի պաշտոնի համար», - ասել է Տիմոշենկոն:
Ուկրաինայի նախագաի ընտրությունները նախատեսված են 2019 թվականի մարտի 31-ին: