Ոսկե մեդալներ՝ Նազենի Հովհաննիսյանին, Ավետ Բարսեղյանին, Սերգեյ Սմբատյանին
Մայրաքաղաքի ծննդյան օրվա առթիվ` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տարբեր ոլորտներում բազմամյա գործունեություն ծավալած անձանց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեդալներ է հանձնել:
Մասնավորապես, տարբեր ոլորտներում ներդրած ավանդի ու բազմամյա վաստակի համար ոսկե մեդալներ են հանձնվել հետեւյալ անձանց.
Սոնա Հովհաննիսյան - Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգեւատրել «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
Սիլվա Յուզբաշյան - ՀՀ վաստակավոր արտիստ,
Ավետ Բարսեղյան - հեռուստահաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,
Սերգեյ Սմբատյան - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ,
Աննա Չոբանյան - «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ,
Նազենի Հովհաննիսյան - հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի,
Ռուբեն Թորոյան - «Շարմ Հոլդինգ» ընկերության պրոդյուսեր,
Արման Հակոբյան - ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատար,
Աշոտ Սարգսյան - ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, 1-ին դասակի ջոկի հրամանատար, ոստիկանության ենթասպա,
Արարատ Ավագյան - «Նաիրիտ գործարան» ՓԲԸ–ի պահպանության ՀՀՋ պետ, գնդապետ,
Անահիտ Վարդանյան - ԵԿՄ վարչության անդամ, N զորամասի բուժքույր, ավագ ենթասպա,
Գուրգեն Մելիքյան - Երևանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր,
Կարո Շահբազյան - Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն: